Գերատեսչությունների մեքենաների ցուցակը վերցրել եմ և ուղղակի գրիչով խազեր եմ քաշել․ վարչապետ

Ներքին 4 ամիս առաջ - 23:00 22-11-2024
Խոսելով Կառավարության ծառայողական մեքենաների կրճատումից՝ Փաշինյանը շեշտեց․ «2018 թ․-ից ես ունեմ հանձնարարական, որ զբաղվենք այդ գործով, և այդ խնդիրը լուծվել է, լուծվում է և շարունակելու է լուծվել»։

Նա նկատեց, որ քանի որ իր հանձնարարականը ժամանակաին չի կատարվել, հիմա ինքն այդ խնդիրը լուծելու է կացնային ձևով։

«Ես գերատեսչությունների մեքենաների ցուցակը վերցրել եմ և ուղղակի այսպես, գրիչով խազեր եմ քաշում այդ մեքենաների վրա։ Սա կացնային մոտեցում է, գիտեմ, որ որոշակի խնդիրներ կառաջանան, որովհետև մեր գործընկերները ժամանակին պատշաճ չեն անդրադարձել»,-ասաց նա՝ շեշտելով, որ կացնային մոտեցմամամբ՝ կկրճատվեն մեքենաների շատ մեծ տոկոսը։

Ամենից շատ դիտված