Նախորդ շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաղորդագրությունների միջոցով միանգամից 6 պաշտոնյայի ազատեց աշխատանքից։
Թափուր պաշտոններից մեկում՝ Տարածքային ինքնակառավարման և ենթակառուցվածքային նախարարի պաշտոնում, նշանակվեց Դավիթ Խուդաթյանը, ով Փաշինյանի սանիկն է և վերջինիս իշխանության գալուց հետո նշանակվել էր Արմավիրի քաղաքապետի պաշտոնակատար, ապա ընտրվել համայնքի ղեկավար:
Հարկ է նշել, որ երբեմնի ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը նախկին իշխանությունների մեղադրում էր ծանոթ, բարեկամ, խնամի աշխատանքի ընդունելու և բարձր պաշտոններում նշանակելու համար, սակայն նույն «ավանդույթները» շարունակվում են նաև իր իշխանության օրոք, ինչը բազմաթիվ քննադատությունների պատճառ է դարձել։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ ճի՞շտ են համարում, որ Նիկոլ Փաշինյանն իր սանիկին նշանակել է նախարար։
«Իհարկե ոչ», «Նիկոլ Փաշինյանը մեր ժողովրդին խաբեց», «Ոչ նրա անունը տվեք, ոչ սանիկի»,- այսպիսի պատասխաններ հնչեցին քաղաքացիների կողմից։
Մանրամասները՝ տեսանյութում։