Նիկոլ Փաշինյանի կնոջ բարեկամի տղուն նշանակեցին փոխքաղաքապետ, ինքն անօրինական ձևով էս պատը զավթեց․ ահազանգ 

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:28 21-12-2023
Գյումրեցի 62-ամյա Գագիկ Հարթենյանն ահազանգում է, որ իր ու իր մահացած հորեղբոր աղջկա անունից (նա ևս ժառանգ է) կեղծ փաստաթուղթ են սարքել, և այդ փաստաթղթով պապական տան հիմնական պատերից մեկն անցնում է հարևանին։ Գյումրեցի տղամարդը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն և Շիրակի մարզի դատախազություն։

Հարևանը` Նիկոլ Փաշինյանի կնոջ մորաքրոջ թոռան, Գյումրիի փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանի ընտանիքն է, ով նաև Գագիկ Հարթենյանի տղայի համադասարանցին է եղել։ Գյումրեցի տղամարդը դիմել է նաև Oragir.News-ի խմբակցություն, ներկայացրել բոլոր այն փաստաթղթերը, որոնք հիմք են տալիս եզրակացնելու, որ կատարվել է ապօրինություն։

«Կնքվել է կեղծ համաձայնագիր, որի մասին մենք տեղյակ չէինք։ Փետրվարի 1-ին է գրվել։ Իմ անունով է ու հորեղբորս աղջկա անունով։ Էս կեղծիքը պարզվավ սեպտեմբերի 27-ին, երբ հորեղբորս աղջկա երեխեքը մոր մահից հետո պիտի ժառանգություն ընդունեին։ Կադաստրը մեզ մերժեց, սեփականության վկայական չտվեցին, քանի որ էս կեղծ համաձայնագիրը կար։ Էս կեղծիքով իմ տան հյուսիսային հատվածի պատը անցել է հարևանիս։ 2018 թվին էս նույն հարևանս առանց զգուշացնելու քանդեց պատիս որոշակի հատվածը, ես միջոցներ ձեռնարկեցի, վերականգնել տվեցի պատս»,- պատմում է տղամարդը։

Հարթենյանի խոսքով` 5 տարի ոչ մի խոսք չկար, հանգիստ էին, բայց ինչպես ինքն է ասում, սպասում էին հարմար առիթի։

«Նիկոլ Փաշինյանի կնոջ բարեկամի տղուն նշանակեցին փոխքաղաքապետ, ինքը անօրինական ձևով էս պատը զավթեց էդ պատը։Դեմն, որ չառնինք՝ եգուց-մյուս տնիցս էլ դուրս կհանեն։ Ես հեչ բան չեմ ուզե, մենակ արդարադատություն»,- ասում է Գագիկ Հարթենյանը։

Վերջինիս խոսքով` գործը հիմա դատախազությունում է, ասում է` «Չեմ ընկրկելու, մինչեւ վերջ եմ գնալու, անկախ այն հանգամանքից, թե որտեղով կանցնի այդ ճանապարհը»։

Նշենք նաև որ Oragir.News-ը փորձեց նաև մեկնաբանություն ստանալ Գյումրիի 28-ամյա փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանից, բայց մեր հեռախոսազանգերն ու հաղորդագրություններն անպատասխան մնացին։

Մանրամասները`տեսանյութում

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
22:30 Փաշինյանը լավատես է, դրա համար է վստահ, որ պատերազմ չի լինի․ հարցում