Թբիլիսիի Ճավճվաձեի պողոտայում ոստիկանությունը սկսել է ցրել ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ցույցը։ Ներքին գործերի նախարարության հարյուրավոր աշխատակիցներ՝ պարեկային ոստիկանությունը, քրեական ոստիկանությունը, հատուկ ջոկատայինները, ցուցարարներին հեռացրել են Թբիլիսիի Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի առաջին մասնաշենքից դեպի Մելիքիշվիլի փողոց։
Թբիլիսիի կենտրոնում բողոքի ցույցը ցրելու ժամանակ բերման են ենթարկվել խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող մի քանի ցուցարարներ։ Ձերբակալվածների ստույգ թիվը դեռևս հայտնի չէ։