Նոյեմբերի 14-ին ԱԺ-ում 2025-ի բյուջեի քննարկման ժամանակ վաչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Անկախության հռչակագրին, ասելով․ «Վերջին տարիներին հատկապես ես տասնյակ անգամներով կարդացել եմ մեր Անկախության հռչակագիրը, տասնյակ անգամներով: Եվ եկել եմ մի սարսափելի եզրակացության, որ այդ Անկախության հռչակագրի բովանդակությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետություն չի կարող գոյություն ունենալ: Եվ սա մեր ամենամեծ պրոբլեմն ու ողբերգությունն է»։
Oragir.News-ը հարց է ուղղել ընթերցողներին՝ «Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ անկախության հռաչակագիրը հակասում է Հայաստանի Հանրապետության գոյությանը, համաձա՞յն եք»։
Հարցվածների մի մասը վրդովվեցին Փաշինյանի այդ արտահայտությունից։
«Նիկոլ Փաշինյանը գլուխը պատով է տվել»,- ասաց մի քաղաքացի
«Շատ սխալ է ասել»,- գնահատեց մեկ այլ քաղաքացի։
«Կարծում եմ՝ զարմանալի բան չկա նրա ասածի մեջ, քանի որ նա հայրենասեր չի, հայ չի, ի նպաստ հայրենիքի ոչինչ չի արել ու չի ասել»,- ասաց հարցվածներից մեկը։
Նշենք, որ ՀՀ սահմանադրության նախաբանում հղում կա Անկախության հռչակագրին։ Ադրբեջանը, որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման, պահանջում է փոխել ՀՀ սահմանադրությունն ու հանել Անկախության հռչակագրին արվող հղումը։
Մանրամասները՝ տեսանյութում։