Առուշ Առուշանյանի համար Արման Թաթոյանը հանցագո՞րծ է․ Գորիսի համայնքապետի պարզաբանումը

Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 17:25 14-11-2024
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը TikTok-յան իր էջում լուսանկար է հրապարակել, որում երևում են նաև նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը և Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։

Լուսանկարի տակ Առուշ Առուշունյանը տեղադրել է Эдо Барнаульский – «В кабаках» երգը, որը քրեական ենթամշակույթի գովերգ է։

Հրապարակումը տեսնելիս միանգամից հարց է առաջանում, արդյո՞ք Առուշանյանի համար Արման Թաթոյանը կամ Գևորգ Փարսյան գողական են։

Այս հարցի պատասխանը ստանալու նպատակով Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Առուշ Առուշանյանի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

Քաղաքապետի այս հրապարակումը, ենթադրաբար՝ արվել է որպես իրազեկում այն քաղաքացիների համար, որոնք քրեական ենթամշակույթի կրողներ չեն, առաքինի, ազնիվ, արդար կյանքով են ապրում, հարգում են օրենքը, բարոյական նորմերն ու հասարակական կարգը։ Այսպիսով՝ նրանց խորհուրդ է տրվում, որ Առուշ Առուշանյանի հետ չլուսանկարվեն, քանի որ գողական շանսոնի ներքո տիկտոկում հայտնվելու ռիսկ կա։

Նյութի հրապարակումից հետո Oragir.News-ի հետ կապ հաստատեց Առուշ Առուշանյանի ներկայացուցիչը և պարզաբանում տվեց՝ նշելով, որ տիկտոկյան այդ էջը Առուշանյանի հետ որևէ կապ չունի։

Նշենք, որ Առուշ Առուշանյանի անունով տիկտոկյան էջում բացառապես տեղադրված են նրան գովերգող տեսանյութեր և գրառումներ, որևէ տեսանյութ կամ լուսանկար չկա, որը կարատավորի նրա բարի համբավը, ուստի տարօրինակ է, որ պատահական մեկը կարող է հենց այնպես նման էջ բացել և տեսանյութեր տեղադրել։

Առուշ Առուշանյանի ներկայացուցչին հարցինք, թե ով է վարում այդ էջը, որտեղ Գորիսի համայքնապետ Առուշ Առուշանյանի մասին բացառապես դրական են գրում, ներկայացուցիչը պատասխանեց, որ գուցե համայանքապետի մտերիմներից մեկն է, բայց ոչ ինքը։

«Տիկտոկյան հարթակում բացված ցանկացած էջ, որը կրում է պարոն Առուշանյանի անուն-ազգանունը, դրա հետևում կանգնած մարդիկ մեզ անհայտ են։ Պարոն Առուշանյանն իսկապես տեղյակ չէ դրանցից որևէ մեկի մասին, և կոնկրետ այն էջը, որտեղից վերցրել եք այդ լուսանկարը, ևս պարոն Առուշանյանը չի վարում։

Պարոն Առուշանյանն ունի 2 սոցիալական հարթակ՝ ֆեյսբուքյան անձնական էջը և ինստագրամյան էջը։ Որևէ այլ հարթակ պարոն Առուշանյանը չունի սոցիալական ցանցերում։ Հետևաբար պատասխանատվություն չի կրում տարբեր հարթակներում հրապարակված լուսանկարների, արված գրառումների վերաբերյալ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված