Լուսինե Ավետյանին կալանավորեցին Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունք կորզելու համար․ Ռոբերտ Հայրապետյան
copy image url

Լուսինե Ավետյանին կալանավորեցին Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունք կորզելու համար․ Ռոբերտ Հայրապետյան

Ներքին 3 տարի առաջ - 23:55 20-07-2021

Փաստաբան, «Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արձանագրենք՝

Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանին կալանավորեցին Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունք կորզելու համար։

Ավետյանից ցուցմունքը կորզեցին։

Առուշանյանին կալանավորեցին։

Ավետյանի փեսան պաշտոնի առաջխաղացում ունեցավ։

Ավետյանին ազատ արձակեցին։

Կեցցե՜ արհեստական շնչառության ապարատին միացված արդարադատությունը»։