Կոտայքի մարզում բախվել են Nissan-ն ու BMW-ն. վերջինն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. կան վիրավորներ. shamshyan.com
copy image url

Կոտայքի մարզում բախվել են Nissan-ն ու BMW-ն. վերջինն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. կան վիրավորներ. shamshyan.com

Ներքին 5 ամիս առաջ - 21:31 10-11-2024
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվել նոյեմբերի 3-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

Այդ օրը՝ ժամը 13:50-ի սահմաններում, Եղվարդ-Նոր Հաճն ավտոճանապարհի՝ Նոր Գեղիի վարչական տարածքում բախվել են 38-ամյա Վարդգես Մանուկյանի վարած «Nissan Tiida» մակնիշի և 29-ամյա Արմեն Հակոբյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին։

Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում