Արարատի մարզում «ՎԱԶ 21014»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. կա վիրավոր. shamshyan.com
copy image url

Արարատի մարզում «ՎԱԶ 21014»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. կա վիրավոր. shamshyan.com

Ներքին 7 ամիս առաջ - 22:05 10-09-2024
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07:35-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 68-ամյա Արմեն Ե.-ն իր վարած «ՎԱԶ 21014» մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայով Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի աջակողմյան հատվածում գտնվող ծառին։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արմեն Ե.-ն տեղափոխվել է Վեդիի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի հիվանդանոցներից մեկը։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված