Երևանի ավտոբուսներից հավաքվել է 23 մլն դրամ
copy image url

Երևանի ավտոբուսներից հավաքվել է 23 մլն դրամ

Ներքին 5 ամիս առաջ - 12:20 03-11-2024
Քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի՛ գործընկերներ,
տեղեկացնում եմ, որ

նոյեմբերի 2-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 23 192 300 ՀՀ դրամ, որից 5 083 700-ը վալիդատորների միջոցով (բջջային հավելված QR, թղթային QR):

Իսկ դրա նախորդ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 26-ին, մինչև նոր վճարման պայմաններին անցնելը, հավաքագրումները կազմել են 18 250 000 ՀՀ դրամ։

Հիշեցնեմ, որ մինչև ամբողջական տոմսային համակարգին անցումը, առաջիկայում հնարավոր է լինելու վճարում իրականացնել նաև բանկային քարտերի միջոցով»։