30 ավտոբուսներից 28-ն արդեն Երևանում են
copy image url

30 ավտոբուսներից 28-ն արդեն Երևանում են

Ներքին 1 տարի առաջ - 10:12 15-01-2024
«30 ավտոբուսներից 28-ը, որը պլանավորված էր ներմուծել նախորդ պայմանագրի շրջանականերում արդեն Երևանում են». այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը՝ հավելելով, որ 2-ն այս շաբաթ նույնպես կտեղափոխվեն Երևան և մատակարարն իր պարտավորությունն ամբողջությամբ կատարած կլինի։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց՝ երբ գիծ կմտնեն նոր ավտոբուսները։

Հարությունյանի խոսքով՝ սպասում են 2 ավտոբուսները գան, որ մաքսազերծման աշխատանքներ կատարեն։ «Ենթադրում եմ 15-20 օրից»,- պատասխանեց Հարությունյանը։

Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ երթուղիներից մեկը պետք է անցնի Դավիթ Բեկով։

Ամենից շատ դիտված