Երկրպագուները ներխուժել են մարզադաշտ՝ պահանջելով ՀՖՖ նախագահի հրաժարականը

Սպորտ 5 ամիս առաջ - 20:18 02-11-2024
Fastex Պրեմիեր Լիգայի 2024/25թթ․ մրցաշրջանի 14-րդ տուրի «ԲԿՄԱ» - «Արարատ Արմենիա» հանդիպման ժամանակ բողոքի ցույց է իրականացվել։

Ֆուբոլասերները, ծխարձակ ջահերը ձեռքերին, ներխուժել են մարզադաշտ, վանկարկելով «հեռացիր-հեռացիր»՝ պահանջելով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նույնատիպ բողոքի ցույցեր են իրականացվել «Արարատ» - «Փյունիկ», «Շիրակ» - «Գանձասար», «Վեստ Արմենիա» - «Ալաշկերտ» խաղերում։