Թող երկրի հարցը լուծեն, որ սենց «կզած» չապրենք․ վարորդները բողոքում են՝ կարիքները հոգալու տեղ չունեն

Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 22:36 01-11-2024
Հասարակական տրանսպորտի վարորդները բողոքում են՝ վերջնականգառում հանգստանալու, լվացվելու, կարիքները հոգալու տեղ և պայմաններ չունեն։ Քաղաքապետարանը, փաստացի նրանց բավարար տարածք և պայմաններ չի տրամադրում։

Oragir.News-ը այսօր՝ նոյեմբերի 1-ին, այցելեց քաղաքի երթակարգավարական կետերից մեկը, զրուցեց վարորդների հետ, որոնք մեզ հետ զրույցում ներկայացրեցին իրենց պայմանները և անկեղծացան։

Վարորդները պատմեցին, որ իրենց միջոցներով են որոշ պայմաններ ստեղծել, սակայն կարիքները ստիպված են լինում հոգալ «Միկա» մարզադաշտում։

«Հենա մարդիկ սարքել են իրենց համար, որովհետև ուրիշ հարմարություն չունեն։ Ո՞ւմ դիմենք։ Այսօր ո՞ւմ հարցով են հետաքրքրվում, ո՞ւմ են օգնում, որ դիմես։ Քաղաքապետարանով, Փաշինյանով թող երկրի մասին մտածեն, մենք մեր հարմարությունները ստեղծում ենք։ Թող երկրի հարցը լուծեն, որ էսօր հայ ազգը «կզած» չապրի։ Կարիքները չգիտեմ, թե որտեղ են հոգում։ Երևի մտնում են «Միկա» մարզադաշտի զուգարան»,-ասաց մի վարորդ։

Նոյեմբերի 1-ից գործող օրենքի վերաբերյալ էլ մի վարորդ նշեց, որ այսօր խնդիրներ շատ քիչ են առաջացել։ Ուղևորները հիմնականում վճարել են QR կոդերով կամ այլ ուղևորների հետ փոխանակվել են մանրադրամներով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում