Կախիչ ստուգելու փոխարեն թող մեր հարցերը լուծեն․ հարցում

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 18:00 08-01-2024
Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին մարզային այցելություններ է իրականացնում, որոնց ընթացքում լինում է նաև կառավարության ֆինանսավորմամբ վերանորոգված դպրոցներում և մանկապարտեզներում և ինքն իր համար ուսումնասիրություններ է իրականացնում՝ կախիչներ ստուգում, ցնցուղի որակից հետաքրքրվում և սպորտդահլիճները զննում։

Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվեց՝ ի՞նչ են կարծում՝ դպրոցների կախիչների ու ցնցուղների որակը ո՞վ պետք է ստուգի։

Հարցվածներից մի քանիսն ասացին, որ պետք է դրանց ստուգումներն իրականացնի ԿԳՄՍ նախարարությունը, ենթականերն ու պատասխանատուները։

Մի կին, պատասխանելով մեր հարցին, ասաց․
«Ուրիշ հարցեր կան, առաջնահերթ, ամեն ինչը վտանգի առաջ է, այսօր ես Արցախից 3 տարի տեղահանված, 4 ամիս է թոշակ չեմ ստացել, թող կախիչ ստուգելու փոխարեն, թող մեր հարցերը լուծեն»։

Մի տղամարդ էլ ասաց, որ այդ ստուգումները պետք է նար վարչապետն իրականացնի, քանի որ դրանց ֆինանսավորմամբ ինքն է զբաղվում։

«Լավ կլինի, բոլոր հնարավոր պետական ֆինանսավորմամբ կառույցներում ստուգի։ Ես իրենից որպես իրեն ընտրող պահանջելու եմ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում