Տևական ժամանակ է՝ Կոտայքի մարզի Նոր Հաճնի կամրջի հարևանությամբ՝ Աբովյան քաղաքից դեպի այդ հատված, ձախակողմյան գոտում, անհայտ անձի կամ անձանց կողմից ստեղծվել է մի իսկական հակասանիտարական վիճակ։
Մի ահագին տարածք լցրել են կենցաղային ու շինարարական աղբով, ճանապարհներից հեռացված, ժողովրդի լեզվով ասած՝ «մեռած ասֆալտով»։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ամենն արվել է մի քանի շաբաթների ընթացքում, քանի որ դեռ 1.5 ամիս առաջ այդ տարածքը մաքուր էր և չկային կենցաղային ու շինարարական աղբի, «մեռած ասֆալտի» բուրգեր։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում