Եթե ստացվի, կուզեմ հայ աղջկա հետ ամուսնանալ․ կյանքը՝ Հայաստանի հնդկական համայնքում
Oragir.News-ի հնդիկ թղթակիցը, որ արդեն 10 տարի է՝ ապրում է Հայաստանում, ներկայացնում է, թե ինչպես են այստեղ ապրում հնդիկները։
Մեր զրուցակիցը ներկայացրեց իրենց կացարանը և պատմեց, որ այդ տանը 5 հոգով են ապրում։
«Հայաստանի մասին ինձ իմ ընկերներից մեկն էր պատմել։ Սկզբում այստեղ եկա որպես զբոսաշրջիկ, սակայն հետո աշխատանք գտա և մնացի։ Ռեստորանում եմ աշխատում։ 200-300 հազար դրամ աշխատավարձ եմ ստանում, սակայն կարող եմ ավելի շատ աշխատել և ավելի շատ գումար վաստակել»,- պատմում է մեր զրուցակիցը, որն այստեղ է ապրում 3-4 տարի։
Պատմում է՝ հայերն իրեն շատ լավ են վերաբերվում, բազմաթիվ ընկերներ ունի, եթե խնդիր է ունենում, զանգում է իր հայ ընկերներին։
Հարցին, թե ինչ ընդհանրություններ ունեն հայերն ու հնդիկները, 19-ամյա երիտասարդը պատասխանեց․ «Հայերն ու հնդիկները շատ տարբեր են։ Հնդկաստանում յուրաքանչյուր ընտանիքում միայն մի հոգի է աշխատում, իսկ այստեղ բոլորն աշխատում են, անգամ երեխաներն ու մեծահասակները»։
Մանրամասները՝ տեսանյութում։