«Աուրա» գիշերային ակումբի դիմաց «ՎԱԶ-2101»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղում մահացել է. shamshyan.com
copy image url

«Աուրա» գիշերային ակումբի դիմաց «ՎԱԶ-2101»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղում մահացել է. shamshyan.com

Ներքին 5 ամիս առաջ - 20:57 30-10-2024
ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հոկտեմբերի 27-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ 45-ամյա Արտյոմ Մ.-ն իր վարած «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի սկզբնամասում՝ «Աուրա» գիշերային ակումբի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արմավիրի մարզի բնակիչ 71-ամյա Աշոտ Բ.-ին։

Վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում