Եկել ենք մեր պահանջի հետևից․ «Գոյ»-ի դերասանները մուտք են գործել թատրոն
copy image url

Եկել ենք մեր պահանջի հետևից․ «Գոյ»-ի դերասանները մուտք են գործել թատրոն

Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 17:09 28-10-2024
«Գոյ» թատրոնի դերասանական կազմին հաջողվել է մուտք գործել թատրոնի շենք։

Թատրոնի դերասան և տնօրեն Սարգիս Արզումանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է, որ եկել են իրենց պահանջների հետևից.

«Մենք հիմա գտնվում ենք Գոյ թատրոնում, բոլորս եկել ենք մեր պահանջի հետևից, մեր ստեղծագործելու իրավունքի հետևից: Հունվարի 30-ից մեր թատրոնն ապօրինաբար դադարեցրել է իր գործունեությունը: Մեր մուտքն էր փակվել, մեզ թույլ չէին տալիս, բայց ինչպես տեսնում եք, մենք եկել ենք, մեր իրավունքները պաշտպանում ենք և օրենքի շրջանակում գտնվում ենք Գոյ թատրոնում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված