Փաշինյանի ստորագրությունը ՀՀ-ից ռազմատուգանք պահանջելու հիմք է․ Բաքուն չի վերադարձնելու Արծվաշենը
copy image url

Փաշինյանի ստորագրությունը ՀՀ-ից ռազմատուգանք պահանջելու հիմք է․ Բաքուն չի վերադարձնելու Արծվաշենը

Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 22:15 10-06-2023
Մինչև Հայաստանում ակտիվորեն քննարկում են այսպես կոչված նախկին անկլավները Ադրբեջանին հանձնելու, դրանք Արծվաշենի հետ փոխանակել-չփոխանակելու հարցերը՝ Ադրբեջանում շարունակում են տարբեր ուղիներ փնտրել, որպեսզի Հայաստանին հերթական միակողմանի զիջումը պարտադրեն։

Մասնավորապես Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիլոլ Փաշինայնի՝ այսպես կոչված նախկին անկլավները փոխանակելու առաջարկին։ Նա նշել է, որ այդ առաջարկը անլուրջ է, քանի որ «Ադրբեջանը Հայաստանում ունի ութ էքսկլավ», որի տարածքը մոտավորապես 140 քառակուսի կիլոմետր է, իսկ Հայաստանն Ադրբեջանում՝ միայն մեկը՝ Արծվաշենը, որի տարածքը 40 քառակուսի կիլոմետր է։ Ադրբեջանցի պատգամավորը նշել է, որ փոխանակումը Ադրբեջանի համար կլինի անհավասար։

Մուսաբեկովը նշել է, որ ներկայումս Արծվաշենում հայեր, իսկ «ադրբեջանական էքսկլավներում» ադրբեջանցիներ չեն ապրում, ուստի խոսքը վերաբերում է կոնկրետ տարածքների փոխանակմանը, իսկ բնակչության տեսանկյունից այն խնդրահարույց չէ։ Նրա համոզմամբ՝ այս խնդիրը կարող է լուծվել սահմանազատման գործընթացի ժամանակ, իսկ հայերը կարող են բախվել փոխհատուցում վճարելու խնդրին։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ խոսքը միայն քառակուսի կիլոմետրով փոխհատուցման մասին չէ, քանի որ «ադրբեջանական էքսկլավները» Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեն, որտեղով անցնում են երկրի համար կարևորագույն հաղորդակցությունները։

Ադրբեջանցի պատգամավորը նաև կարծիք է հայտնել, որ եթե հարցը դիտարկվի ռազմավարական հարթության մեջ, ապա Ադրբեջանին կարող է հետաքրքրել տարածքների համաչափ փոխանակումը։ «Այսինքն՝ էքսկլավների փոխանակման շուրջ բանակցությունները կարող են ընկած լինել իրական հարթության մեջ, բայց այդ փոխանակումը պետք է լինի համարժեք և հավասար, և ոչ բոլորը բոլորի համար», - ասել է նա։

Վերջինս միևնույն ժամանակ անդրադարձել է Արծվաշենի տարածքը Ադրբեջանի կազմում թողնելու հնարավորությունը՝ որպես «Հայաստանի կողմից պատճառված վնասի փոխհատուցում»՝ նշելով, որ չգիտի՝ կա՞ն դրա համար իրավական մեխանիզմներ, թե՞ ոչ։ Նա պնդել է, թե, իբր «Հայաստանն այնքան վնաս է պատճառել Ադրբեջանին, որ այդ փոքր գյուղը չի կարող փոխհատուցել այդ վնասը։ «Եթե ​​խոսքը գնում է վճարումների մասին, ապա հայերը մենակ Բաշքենդով (Արծվաշենի ադրբեջանական անվանումը-խմբ) չեն կարող փոխհատուցել։ Ամեն դեպքում, հատուցումների հարցը երկար գործընթաց է»,- նշել է նա։

Ռասիմ Մուսաբեկովը շեշտել է, որ «Ադրբեջանը բավական իրավական հիմքեր ունի Հայաստանին տնտեսական, բնապահպանական և բարոյական հսկայական վնաս պատճառելու մեղավոր ճանաչելու համար»։ Նրա խոսքով՝ պատերազմի ավարտի մասին փաստաթուղթը ստորագրել է ոչ թե Արայիկ Հարությունյանը, այլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչը նշանակում է, որ «Ադրբեջանի տարածքում բոլոր ավերածությունները կատարվել են Հայաստանի զինված ուժերի կողմից»։

Վերջինս նաև հավելել է, որ Հայաստանն իվիճակի չի լինի նման չափերի ռազմատուգանք վճարել, ուստի հարցը կարող է տեղափոխվել տարածքային փոխհատուցման հարթություն։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում