Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 13-րդ տուրում առաջատար «Ուրարտուն» հյուրընկալեց «Արարատին» և առավելության հասավ 1:0 հաշվով։
Միակ գոլը 35-րդ րոպեին խփեց 21-ամյա պաշտպան Էրիկ Սիմոնյանը։
«Ուրարտուն» (12 խաղ) 29 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 5 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող գավաթակիր «Արարատ-Արմենիայից» (10 խաղ)։ «Արարատը» (11 խաղ) 7-րդն է՝ 13 միավոր։