Եվրո-2024. Շվեյցարիան պարտության մատնեց Հունգարիային
copy image url

Եվրո-2024. Շվեյցարիան պարտության մատնեց Հունգարիային

Սպորտ 10 ամիս առաջ - 19:17 15-06-2024
Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրում հանդիպեցին A խմբում ընդգրկված Հունգարիայի և Շվեյցարիայի հավաքականները։ Շվեյցարիան հաղթեց 3:1 հաշվով։

12-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց կիսապաշտպան Կվադվո Դուան։ 45-րդ րոպեին Մուրատ Յակինի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց կիսապաշտպան Միխել Էբիշերը։

66-րդ րոպեին Հունգարիայի թիմը կրճատեց հաշվի տարբերությունը հարձակվող Բարնաբաշ Վարգայի գոլի շնորհիվ։

Ավելացված ժամանակում Շվեյցարիայի թիմի երրորդ գոլը խփեց հարձակվող Բրիլ Էմբոլոն։

Հիշեցնենք, որ A խմբի առաջին տուրի խաղում Գերմանիայի հավաքականը հունիսի 14-ին 5:1 հաշվով հաղթել էր Շոնտլանդիային։

Ամենից շատ դիտված