Պրոցեսը շարունակվում է, մենք կարող ենք հենց մոտ օրերս ստորագրել պայմանագիրը, եթե Ադրբեջանի նախագահն այդ ցանկությունն ունենա։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով խաղաղության պայմանագրի վերաբերյալ հարցին:
«Մենք շարունակում ենք խոսակցությունը, շարունակում ենք տարբեր մակարդակներով, և բոլոր այն հարցադրումները, որոնք վիճելի են, մենք այդ խոսակցության մեջ մտնելու ենք, որևիցե փակ, քննարկելու ոչ ենթակա թեմա չկա»,- նշեց նա:
Անդրադառնալով հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է խաղաղության պայմանագրի բոլոր կետերի համաձայնեցումը, Սիմոնյանն արձագանքեց՝ այո, իհարկե, միանշանակ: