Մեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի հերթական նիստը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը չի մասնակցելու աղմկահարույց նախագծի՝ սահմանազատման հարցերով հանձնաժողովների կանոնակարգի մասին հարցի քննարկմանը և քվեարկությանը։ Ռուստամյանի ելույթից հետո իրավիճակը ԱԺ-ում լարվեց։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշեց, որ Արմեն Ռուստամյյանը դեմագոգիայով է զբաղվում։ «Մի՛ մասնակցեք քննարկմանը, ստեղ գալիս եք, ինչ եք անում՝ ոչ ոք չի հասկանում»,- նշեց Սիմոնյանը։