Իտալական «Ռոմա» ակումբի պաշտոնական կայքում հատուկ էջ է բացվել, որտեղ անկացվում է խաղարկություն։ Որպես մրցանակ նախատեսված է Հենրիխ Մխիթարյանի ստորագրությամբ մարզաշապիկ։ Խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է պարզապես գրանցվել ակումբի պաշտոնական կայքում և հետևել ցուցումներին։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի ավագն է, իսկ իտալական «Ռոմա» տեղափոխվել է 2020 թվականի ամռանը։ Մինչ այդ նա խաղում էր անգլիական «Մանչեսթեր Յունայթիդ» ակումբում։
Խաղարկությանը կարող եք մասնակցել այստեղ։