Հայկական ֆուտբոլային ակումբների հանդիպումների ժամանակացույցը եվրագավաթներում
copy image url

Հայկական ֆուտբոլային ակումբների հանդիպումների ժամանակացույցը եվրագավաթներում

Սպորտ 2 տարի առաջ - 15:39 03-07-2022
Առաջիկա օրերին հայկական ֆուտբոլային ակումբները մեկնարկում են եվրագավաթային պայքարը։

Առաջինը պայքարի մեջ կմտնի «Փյունիկը». Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում Հայաստանի նորընծա չեմպիոնը հուլիսի 5-ին կհյուրընկալի «Կլուժին». Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին։

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլի հանդիպումներ են անցկացնելու «Ալաշկերտը» և «Արարատը»։

Հուլիսի 7-ին «Ալաշկերտը» նույնպես «Հանրապետական» մարզադաշտում կընդունի մալթական «Համրունի» հետ. մեկնարկը՝ 19։00-ին։

Նույն օրը՝ հուլիսի 7-ին, «Արարատը» կհյուրընկալվի հյուսիսմակեդոնական «Շկենդիային». խաղի սկիզբը Երևանի ժամանակով 22։00-ին է։

Հիշեցնենք, որ փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» պայքարը սկսելու է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլից։