Հերոսների նկարները միայն տականքները կարող են ջնջել․ քաղաքացիները՝ վանդալիզմի մասին

Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 5 ամիս առաջ - 17:00 21-10-2024
Երեկ Oragir.News-ը գրել էր, որ Երևանում վանդալիզմ է տեղի ունել՝ ջնջել են պատերազմում զոհված հերոսների նկարները:

Հերոսների նկարների կողքին գրված է «Հիշենք մեր հերոսներին», որը ևս ջնջել են:
Պարզ չէ՝ այս արարքը հայե՞ր են արել, թե՞ օտարերկրացիներ:

Նշեք, որ ավելի ուշ՝ հրապարակվեց նաև տեսանյութը, որտեղ երևում էր, թե ով և ինչպես է ջնջում հերոսների նկարները։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ իրենց կարծիքով՝ ովքե՞ր են ներկով ջնջում հերոսների նկարները։

«Ազգի տականքները», «Ամենաստոր ու հոգով աղքատ մարդիկ, ինչքան պետք է չարացած լինեն, որ նման բան անեն»,- ի պատասխան նշեցին քաղաքացիները։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Երևանի մեկ այլ հատվածում կրկին ջնջել էին հերոսների նկարները:

Մանրամասները՝ տեսանյութում։