Իրանի իշխանությունները «Հեզբոլլահ» խմբավորման ղեկավարի տեղակալ Նաիմ Քասեմին տեղափոխել են Թեհրան՝ վերջինիս սպանվելու մտավախության պատճառով:
Այժմ նա բնակվում է Թեհրանում։ Այդ մասին հայտնում Erem News-ը։
Նշվում է, որ հոկտեմբերի 5-ին Քասիմը Իրանի ԱԳ նախարար Արաղչիի ուղեկցությամբ իրանական ինքնաթիռով Բեյրութից մեկնել է Դամասկոս, որտեղ ժամանել է Արաղչիի այցով, որից հետո ինքնաթիռը մեկնել է Թեհրանի կողմը: