Ալեք Մանուկյան փողոցում մշտադալար թփեր են տնկվում. քաղաքապետարան
copy image url

Ալեք Մանուկյան փողոցում մշտադալար թփեր են տնկվում. քաղաքապետարան

Ներքին 6 ամիս առաջ - 15:53 17-10-2024
Ամիսներ առաջ Ալեք Մանուկյան փողոցից հեռացվեցին կենսունակությունը կորցրած հարյուրամյա ծառերը: Դրանց փոխարեն տնկվեցին արժեքավոր ու գեղազարդ ծառատեսակներ, որոնց ծաղկման շրջանը տևում է 3-4 ամիս, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Մայրաքաղաքում կանաչ և բուսածածկ տարածքներն ընդլայնելու նպատակով այժմ այդ նույն փողոցում թփեր են տնկվում, հեռացվում են երկաթե ցանկապատերն ու բետոնապատված հատվածները:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենը փաստում է՝ նախկինում տնկվող ավելի փոքր թփերը կամ չորանում, կամ էլ վնասվում էին քաղաքացիների կողմից: Այժմ տնկվում են ավելի հասուն թփեր՝ այդպիսի դեպքերը բացառելու համար:

Երևանի բուսածածկ տարածքի վերականգնումը քաղաքի կարևորագույն խնդիրներից է, որը լուծելու նպատակով կշարունակի ոչ կենսունակ ծառերի փոխարեն նորերը տնկելու և անտառային տարածքները մեծացնելու գործընթացը»։