Ալեք Բոլդուինի ատրճանակում եղել է մեկ փամփուշտ
copy image url

Ալեք Բոլդուինի ատրճանակում եղել է մեկ փամփուշտ

Ավելին 3 տարի առաջ - 23:52 22-10-2021

Variety-ն, վկայակոչելով IATSE Local 44 ժամանցի արդյունաբերության միությանը, հայտնում է, որ ատրճանակը, որից դերասան Ալեքս Բոլդուինը կրակել է օպերատորին և վիրավորել ռեժիսորին նկարահանումների ժամանակ, ունեցել է հենց մեկ փամփուշտ:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ֆիլմի նկարահանող խմբի մոտ եղել է ատրճանակ, որը պետք է լիցքավորված լիներ դատարկ պարկուճներով: Բոլդուինը կրակել է զենքից, և փամփուշտը վնասել է երկու մարդու: Մահացել է օպերատոր Գալինա Հաթչինսը, ով ծնունդով Ուկրաինայից է, իսկ ռեժիսոր Ջոել Սոուզը հոսպիտալացվել է։

Բոլդուինը ոստիկանությունում ցուցմունք է տվել կատարվածի մասին, և նրա դեմ ոչ մի մեղադրանք չի առաջադրվել։

Ամենից շատ դիտված