Երեկ Ֆուտբոլի Ազգերի լիգայի 4-րդ տուրի շրջանակներում Հայաստանի հավաքականը, Երևանում ընդունելով Հյուսիսային Մակեդոնիային, զիջեց 0:2 հաշվով:
Խաղի ավարտից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնեց, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է իր պաշտոնից:
Հատկանշական է, որ Պետրակովը հասկացել է, որ պարտված մարզիչ լինելով այլևս չի կարող ունենալ նույն վստահությունն ու հարգանքը երկրպագուների և ֆուտբոլիստների մոտ։
Նույնն ասել՝ պատերազմ պարտված և հազարավոր զոհեր տված վարչապետի մասին չենք կարող։ Քանի որ վերջինս ոչ միայն պարտությունից հետո չհեռացավ, այլև նորից վերընտրվեց իր վարչապետի պաշտոնում և մինչ օրս շարունակում է պաշտոնավարել։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ արդա՞ր է, որ պարտված մարզիչը հեռանում է, իսկ պարտված վարչապետը՝ ոչ։
«Ֆուտբոլի մարզչին պարտվելուց հետո ստիպեցին, որ հեռանա, Փաշինյանին չեն ստիպել»,- ասաց քաղաքացիներից մեկի։
Մանրամասները՝ տեսանյութում։