Գերմանացի մարզչին հեռացրել են մարզիկներին ծաղրելու համար
copy image url

Գերմանացի մարզչին հեռացրել են մարզիկներին ծաղրելու համար

Սպորտ 3 տարի առաջ - 12:14 06-05-2021

Գերմանիայի սպորտային մարմնամարզության ազգային հավաքականի մարզիկները մեղադրել են մարզիչ Գաբրիելե Ֆրեհսեին՝ վիրավորանքների և այն բանի համար, որ ստիպել է իրենց առանց բժշկական դեղատոմսի դեղեր ընդունել:

Գաբրիելե Ֆրեհսեն հեռացվել է մարզումների օլիմպիական կենտրոնից:

Մեղադրանքներից հետո Գերմանիայի մարմնամարզության ֆեդերացիան հետաքննություն է իրականացրել և հայտնաբերել հոգեբանական բռնության 17 դեպք:

60-ամյա Ֆրեհսեն հերքում է մեղադրանքները և մտադիր է բողոքարկել որոշումը:

Ամենից շատ դիտված