Տարոն Աճեմօղլուն, Սայմոն Ջոնսոնը և Ջեյմս Ռոբինսոնը այս տարվա Նոբելյան մրցանակակիրներն են Տնտեսագիտության ոլորտում:
Ինչպես հաղորդում է bloomberg-ը, նրանք հեղինակավոր այս մրցանակին արժանացել են իրենց հետազոտության համար, թե ինչպես են «հաստատությունները ձևավորվում և ազդում բարեկեցության վրա»:
Երեք տնտեսագետները միասին կկիսեն կկիսեն 11 միլիոն կրոն (1,1 միլիոն դոլար) մրցանակը, ասվում է Ստոկհոլմի Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիայի հայտարարության մեջ:
Տարոն Աճեմօղլուն լիբանանահայ է, ծնվել է Թուրքիայում և համարվում է աշխարհի լավագույն տնտեսագետներից մեկըՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) պրոֆեսոր է։