Բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել ամերիկահայ գիտնական Արդեմ Պատապուտյանը
copy image url

Բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել ամերիկահայ գիտնական Արդեմ Պատապուտյանը

Ներքին 3 տարի առաջ - 17:55 04-10-2021

Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են դարձել ամերիկացիներ Դևիդ Ջուլիուսը և հայազգի Արդեմ Պատապուտյանը։ Նրանց պարգևատրել են ջերմաստիճանի, ցավի ու ճնշման համար պատասխանատու ընկալիչների հայտնաբերման համար, հայտնում է Euronews-ը:

Գիտնականների հայտնագործությունը «հեղափոխական» են անվանել բժշկության զարգացման հարցում։

1lurer.am-ը գրում է, որ Պատապուտյանը ծնունդով Բեյրութից է, մասնագիտացած է մոլեկուլային և նեյրոկենսաբանության ոլորտում:

Այս տարի COVID-19-ի համաճարակի պատճառով մրցանակը կհանձնվի այն երկրում, որտեղ գտնվում են դափնեկիրները, այլ ոչ թե Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ավանդական արարողության ժամանակ:

Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն՝ մրցանակը հանձնվում է ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում կարևոր հայտնագործությունների համար: Մրցանակը շնորհում է Ստոկհոլմի Կարոլինի ինստիտուտի Նոբելյան վեհաժողովը։ Մրցանակին առաջադրելու իրավունք ունեն տարբեր երկրների գիտնականներ։

Այն շնորհվում է 1901 թվականից: Առաջին դափնեկիրը գերմանացի բժիշկ, մանրէաբան և իմունոլոգ Էմիլ Ադոլֆ Ֆոն Բերինգն է, որը դիֆթերիայի դեմ պատվաստման միջոց է մշակել: