Մեր գեղեցիկ քաղաքին անվերջ սեր խոստովանելուց ու գովերգելուց զատ պետք է խնամել․ Հայկ Մարության
copy image url

Մեր գեղեցիկ քաղաքին անվերջ սեր խոստովանելուց ու գովերգելուց զատ պետք է խնամել․ Հայկ Մարության

Ներքին 6 ամիս առաջ - 17:41 13-10-2024
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երեւանը եւ երեւանցին արժանի են լավագույնին։

Մեր փառապանծ քաղաքը, որն իր բացառիկ ջերմությամբ ու հավերժ երիտասարդական ոգով գերում է բոլորին, այսօր մի քիչ անխնամ տեսք ունի, մի քիչ ջղային է անընդհատ խցանումներից, մաքուր օդի պակասից, մի քիչ հոգնած՝ անընդհատ աղմուկից։

Մեր գեղեցիկ քաղաքին անվերջ սեր խոստովանելուց ու գովերգելուց զատ, նրան պետք է խնամել, նրա խնդիրների մասին պետք է խոսել ու պրոֆեսիոնալ լուծումներ գտնել ամեն օր։

Հենց սա կլինի մեր քաղաքի հանդեպ սիրո ամենավառ ապացույցը։

Տոնդ շնորհավո՜ր, Երեւան, մենք հետդ ենք ու հետդ կլինենք։ Ամեն ինչ լավ կլինի»։