Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է Արցախի շրջափակմանը։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արդեն յոթ օրից ավելի Արցախը Մայր Հայաստանին կապող կյանքի ճանապարհը փակ է: Ակնհայտ է, որ հերթական անգամ փորձում են մեզ ստիպել ևս մի բնագիծ զիջել, կասկածել մեր նպատակների արդարացիության վրա, թուլացնել մեր կամքը:
Դրան ի պատասխան պետք է ցույց տանք մեր հաստատակամությունը, վերահաստատենք սեփական հողի վրա ապրելու մեր իրավունքը: Արցախի հայությունը դա արել է բազմիցս, սրանից ավելի թեթև ու ավելի բարդ պայմաններում:
Այս ծայրահեղ դժվար իրավիճակում ընտանիքիս հետ իմ զորակցությունն եմ հղում Արցախի Հանրապետությունում բնակվող մեր քույրերին ու եղբայրներին»: