Ի տարբերություն Ֆրանսիայի, ՄԱԿ-ի, ՌԴ-ն գտնվում էր տեղում, երբ 2023թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հերթական հարձակումը գործեց Արցախի ժողովրդի նկատմամբ։ Այս մասին այսօր իր նախաձեռնած ակցիայի ժամանակ ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ մատնանշելով, որ որոշ ռազմագերիներ գերևարվել են այն պարագայում, երբ ՌԴ խաղաղապահ զորակազմ էր գործում Արցախում։
«Պետք է փաստենք այն հանգամանքը, որ այսօր Բաքվում ապօրինաբար պահվող 23 ռազմագերիներից 18-ը գերևարվել են Արցախում այն ժամանակ, երբ այնտեղ տեղակայված է եղել ռուսական խաղաղապահ զորակազմը։ ՌԴ-ն կարող է և պետք է ստանձնի հայ ռազմագերիների, պատանդառված անձանց վերադարձի հարցը՝ օգտագործելով Բաքվի հետ ունեցած իր հարաբերությունները»։