«Խաղաղության պայմանագիրն» է, որ պետք է լուծի գերիների վերադարձի հարցը. վարչապետ
copy image url

«Խաղաղության պայմանագիրն» է, որ պետք է լուծի գերիների վերադարձի հարցը. վարչապետ

Ներքին 7 ամիս առաջ - 14:38 18-09-2024
«Խաղաղության պայմանագրի» ընկալումները, երբեմն Ադրբեջանում հնչող որոշ մեկնաբանություները՝ Հայաստանում հնչող որոշ մեկնաբանությունների հետ, ոնց որ հայելային են, որովհետև Հայաստանում էլ կա տեսակետ, որ խաղաղության պայմանագիրը պետք է բոլոր հնարավոր հարցերը լուծի, Ադրբեջանում էլ կա տեսակետ, որ «Խաղաղության պայմանագիրը» բոլոր հնարավոր հարցերը պետք է լուծի:

Այս մասին Հայկական երկրորդ գլոբալ գագաթնաժողովին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, արդյոք խաղաղության պայմանագրով գերիները կվերադարձվեն:

«Իմ կարծիքով, «Խաղաղության պայմանագիրն» է, որ պետք է լուծի այդ հարցը, անկախ նրանից՝ դա այնտեղ գրված է, թե՝ չէ, որովհետև «Խաղաղության պայմանագիր» նշանակում է ուրիշ մթնոլորտ, ուրիշ հարաբերություններ: Մենք այսօր ինչ ենք ասում. «խաղաղության պայմանագիրը» ՝ ներառյալ Ադրբեջանի կողմից արված հայտարարությունները, 80 տոկոսով համաձայնեցված է»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված