Բժշկական կենտրոնից «Արմավիր» ՔԿ տեղափոխված կալանավորված անձի մոտից հայտնաբերվել է թմրամիջոց
copy image url

Բժշկական կենտրոնից «Արմավիր» ՔԿ տեղափոխված կալանավորված անձի մոտից հայտնաբերվել է թմրամիջոց

Ներքին 6 ամիս առաջ - 18:24 10-10-2024
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հոկտեմբերի 9-ին՝ ժամը 20։10-ի սահմաններում, անձնական խուզարկության են ենթարկել բժշկական կենտրոնից հիմնարկ տեղափոխված կալանավորված անձ Ա․Ս․-ին։

Ամբողջական խուզարկության արդյունքում ծառայողները հայտնաբերել են փաթեթ՝ թաքցված կալանավորված անձի մարմնում:

Փաթեթում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 10,58 գրամ քաշով բուսական զանգված։

Հայտնաբերված զանգվածն ուղարկվել է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Ամենից շատ դիտված