«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձի ձեռքի մատների արանքից հայտնաբերվել է բաժանորդային քարտ
copy image url

«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձի ձեռքի մատների արանքից հայտնաբերվել է բաժանորդային քարտ

Ներքին 6 ամիս առաջ - 17:06 25-09-2024
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19։40-ի սահմաններում, անձնական խուզարկության են ենթարկել դատական նիստից վերադարձված կալանավորված անձ Պ․Տ․-ին, հայտնում են Քրեակատարողական ծառայությունից:

Խուզարկության արդյունքում Պ․Տ․-ի ձեռքի մատների արանքից հայտնաբերվել է թաքցված բաժանորդային քարտ։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ։