Արարատի մարզում տերմինալից գողության փորձ կատարողները բռնվել են հենց դեպքի վայրում․ shamshyan.com
copy image url

Արարատի մարզում տերմինալից գողության փորձ կատարողները բռնվել են հենց դեպքի վայրում․ shamshyan.com

Ներքին 6 ամիս առաջ - 09:43 09-10-2024
Հոկտեմբերի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 06։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ներքին Չարբախ թաղամասից Մասիս քաղաք տանող ճանապարհին «Honda» մակնիշի ավտոմեքենայով վճարային տերմինալ են քանդում:

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ Մասիս-Չարբախ ավտոճանապարհի Նորաբաց գյուղի հատվածում կայանված «Kia» մակնիշի ավտոմեքենայի կողքին, Արմավիրի մարզի բնակիիչներ 37-ամյա Միսակ Մ․-ն և 37-ամյա Էմիլ Գ․-ն մուրճով և լինգով փորձում էին բացել վճարային տերմինալը, սակայն տեսնելով իրենց մոտեցող ոստիկանության ծառայողներին, դիմել են փախուստի, որից հետո հետապնդվել, բռնվել են և հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և ներկայացվել են ոստիկանության Մասիսի բաժին:

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք Միսակ Մ․-ի և Էմիլ Գ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղ ՀՀ քր. օր.-ի 254 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանների ու քննիչների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ձերբակալվածները Երևան քաղաքի Արարատյան փողոցի 82-րդ հասցեում գտնվող շինության դռան երկաթյա փականը կոտրելու միջոցով գաղտնի հափշտակել են նշված «Թելսել» վճարային տերմինալը և հեռացել: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է նաև, որ նշված վճարային տերմինալը պատկանում է Երևանի բնակիչ 34-ամյա Հակոբ Հ․-ին։

Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: