Երևանում գողության փորձ է կանխվել. կասկածյալը ձերբակալվել է. shamshyan.com
copy image url

Երևանում գողության փորձ է կանխվել. կասկածյալը ձերբակալվել է. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 15:53 22-02-2024
Երևանի պարեկներ Տ. Խուդանյանն ու Վ. Ենգիբարյանը ծառայություն կատարելիս են լինում Շենգավիթ վարչական շրջանում, երբ ժամը 03:45-ի սահմաններում Թամանցիների փողոցում՝ ժողովրդին հայտնի «գիշերային թիթեռնիկների» հավաքատեղիում նկատում են, որ մի տղամարդ երկաթե լինգով ավտոտեխսպարական կետի մուտք դուռը փորձում է բացել:

Տ. Խուդանյանը մոտենում և հենց հանցանքի վայրում վնասազերծում է կասկածյալին ու ձեռնաշղթայում:

Դեպքի վայրում էլ հայտնաբերվում է ոչ միայն հանցագործության գործիք երկաթե ձողը, այլ նաև «կվալդ», որը, հավանաբար, գողության նպատակով վնասազերծված տղամարդը պետք է օգտագործեր:

Կասկածյալը Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արսեն Խ.-ն է, ով անգամ դեպքի վայրում ասում էր, որ եկել է ինչ-որ ավտոմեքենա տանելու և չէր հերքում, որ երկաթե ձողով փորձել է դռան կողպեքը կոտրել՝ մինչ այդ կոտրելով դռան ապակիները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված