Team-ը խաբում է․ գումարը վերցնում է, հեռախոսահամարը չի լիցքավորում
copy image url

Team-ը խաբում է․ գումարը վերցնում է, հեռախոսահամարը չի լիցքավորում

Ներքին 6 ամիս առաջ - 15:00 08-10-2024
Oragir.News-ը ահազանգ է ստացել քաղաքացիներից, ովքեր նշում են, որ «Team Telecom Armenia»-ն խաբել է իրենց։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքացիները դժգոհեցին, որ բանկային քարտի միջոցով լիցքավորել են իրենց հեռախոսահամարները, սակայն մի քանի օր է՝ գումարը չի փոխանցվել։

«Խնդիրը միայն ինձ մոտ չի եղել, շատ շատերի մոտ է եղել։ Ես լիցքավորել եմ իմ երեխաների, կնոջս հեռախոսները։

Այստեղ շատ մարդիկ մեկը մյուսի հեռախոսներն են լիցքավորել ու նույն խնդիրը։ Ես 2002թ․-ից Team եմ օգտագործում, նման բան չէր եղել»,- ասաց նա։

Քաղաքացու խոսքով՝ խնդիրը լուծվել է մի քանի օր անց՝ ֆեյսբուքայն հրապարակումից հետո։

«Հինգշաբթի օրը լիցքավորել եմ ու մինչ օրս չկար։ Բայց հենց ֆեյսբուքում գրեցի, հայտարարությունից հետո միանգամից նստեց։

Միգուցե պատահականություն էր, չեմ կարող ասել, որ գրելուց հետո միանգամից նստեց գումարը։

Լիցքավորում արել էի կնոջս հեռախոսից՝ բանկային քարտի միջոցով։ Հարցն այն է, որ քարտից քաշել էր գումարը, բայց հեռախոսին չէր նստել, համարները չէին լիցքավորվել»,- նշեց նա։