Կոտայքի մարզում Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց, բախվել Ford-ին․ Mercedes-ում հայտնաբերվել է վարորդի մարմինը․ shamshyan.com
copy image url

Կոտայքի մարզում Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց, բախվել Ford-ին․ Mercedes-ում հայտնաբերվել է վարորդի մարմինը․ shamshyan.com

Ներքին 6 ամիս առաջ - 20:26 07-10-2024
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Կարենիս գյուղի Մուշի փողոցում Կոտայքի մարզի բնակիչ 57 ամյա Սուրիկ Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշ ավտոմեքենայով ընթանալիս է եղել, երբ ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ինչի հետևանքով ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Կոտայքի մարզի բնակիչ 56-ամյա Արտակ Գ․-ի վարած «Ford» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած «Չարենցավան» բժշկական կենտրոնի շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է Սուրիկ Մ․-ի մահը։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում