Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ Toyota-ն դուրս է եկել հանդիպակաց գիծ ու բախվել MAN բեռնատարին․ shamshyan.com
copy image url

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ Toyota-ն դուրս է եկել հանդիպակաց գիծ ու բախվել MAN բեռնատարին․ shamshyan.com

Ներքին 2 տարի առաջ - 14:44 24-12-2022
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 25-ամյա Գոռ Հ․-ն իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի Մ2 ավտոճանապարհի 359 կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել հանդիպակաց երթևեկող, Լոռու մարզի բնակիչ 50-ամյա Գոռ Դ․-ի վարած MAN մակնիշի բեռնատարին և հայտնվել ճանապարհի աջակողմյան հատվածում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Toyota-ի ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ 29-ամյա Վազգեն Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մեղրու» բժշկական կենտրոն։

Toyota-ի վարորդն ու վիրավոր ուղևորը հարազատ եղբայրներ են: