Դեռևս 4 ամիս առաջ Սևանի ավագանուն սպանության կասկածանքով կալանավորված Արա Բանդուրյանի` քրեական հեղինակություն Նորատուսցի Արայի որդին`Լևոն Բանդուրյանը և ևս մեկ հոգի, շարունակում են կալանքի տակ մնալ։
Oragir.News-ին այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից։
«Դեռ ոչ մի նոր մանրամասներ ի հայտ չեն եկել։ Քննությունն ընթացքի մեջ է, երբ որ հանգուցալուծում ունենա` կհրապարակենք»,-ասացին ՔԿ-ից։
Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին, ժամը 22։00-ին Գեղարքունիքի մարզում՝ Երևան-Սևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում կրակոցներ են հնչել։ «Սևան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Արսեն Աֆիյանը, Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Էդգար Աֆյանը և Գեղարքունիքի մարզի բնակիչ 56-ամյա Աղասի Ալոյանը։ Ժամեր անց Արսեն Աֆիյանը, գիտակցության չգալով, մահացել է։
Նշենք նաև, որ սպանվածը Սևան համայնքի ավագանու անդամ էր և հայտնի ատամնաբույժ Սևան քաղաքում։