Սովպադենիյե՞․ ՔԿ-ի հրապարակած տեսանյութում սպանության պահին Նորատուսցի Արայի որդու գործողությունը չի երևում
copy image url

Սովպադենիյե՞․ ՔԿ-ի հրապարակած տեսանյութում սպանության պահին Նորատուսցի Արայի որդու գործողությունը չի երևում

Ներքին 8 ամիս առաջ - 21:18 02-08-2024
Սևանի հանգստյան գոտիներից մեկում տեղի ունեցած սպանության վերաբերյալ Քննչական կոմիտեի երեկվա հրապարակած տեսանյութը մոնտաժված է և ամբողջությամբ չի արտացոլում կատարվածը։

Տեսանյութի վրա առկա է տեսախցիկի համարը՝ «Camera 02», ինչը ենթադրում է, որ տարածքում այլ տեսախցիկներ ևս առկա են, առնվազն 1-ը, սակայն Քննչական կոմիտեն, չգիտես ինչու՝ հրապարակել է հենց այս դիրքից նկարահանված կադրերը, որտեղ Սևանի ավագանու անդամին կրակողի դեմքը չի երևում, ավելի կոնկրետ, այդ կադրում ֆիքսված չէ քրեական հեղինակություն Նորատուսցի Արայի որդու՝ Լևոն Բանդուրյանի գործողությունը։

Նշենք, որ Քննչական կոմիտեն տեսագրությունը հրապարակել է Սևանի ավագանու անդամի սպանությունից 15 օր անց միայն, իսկ մինչ այդ սոցիալական տարբեր հարթակներում, իրական և ֆեյք օգտատերեր արդեն իսկ տեսագրության վերլուծություններ էին անում, թե ով է առաջինը զենք հանել, ով է մոտեցել, և այլն։ Եվ որ ամենակարևորն է, արդարացնում էին քրեական հեղինակություն Նորատուսցի Արայի որդուն՝ Լևոն Բանդուրյանին։

Քննչական կոմիտեի հրապարակած այս տեսանյութը, որտեղ Սևանի ավագանու անդամին կրակելու պահին Լևոն Բանդուրյանը չի երևում, մտածելու լուրջ տեղիք է տալիս։

Գուցե սա իրոք խոսում է իշխանություն – քրեական հեղինակություն Նորատուսցի Արա և Ալիկ եղբայրներ կապի մասին, և հիմա փաստացի՝ իշխանությունները լծված են ամեն կերպ արդարացնել ենթադրյալ սպանություն գործած Լևոն Բանդուրյանին։

Նշենք, որ մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել, որ Սևանի ավագանու անդամին կրակել և սպանելու մասնակիցներից մեկը Լևոն Բանդուրյանը, ինչը մինչ օրս չի հերքվել, բայց միևնույն ժամանակ, իշխանություններն՝ ի դեմս ՔԿ-ի, իրենց այս գործողություններով ցույց են տալիս, որ ամեն ինչ անելու են, որ օր առաջ Լևոն Բանդուրյանն ազատ արձակվի։

Իսկ եթե Լևոն Բանդուրյանն իսկապես չի կրակել և «անմեղ» է, ապա Քննչական կոմիտեն պարտավոր է հրապարակել տարածքի մյուս տեսախցիկների ֆիքսած կադրերը, որտեղ պարզ կերևան Լևոն Բանդուրյանի գործողությունները։

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին, ժամը 22։00-ին Գեղարքունիքի մարզում՝ Երևան-Սևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում կրակոցներ էին հնչել։ Վիճաբանության մասնակիցներից մեկը Լևոն Բանդուրյանն է, ով քրեական պատմություններով հայտնի Արա Բանդուրյանի տղան է։

«Սևան» բժշկական կենտրոն էին տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Արսեն Աֆիյանը, Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Էդգար Աֆյանը և Գեղարքունիքի մարզի բնակիչ 56-ամյա Աղասի Ալոյանը։ Ժամեր անց Արսեն Աֆիյանը, գիտակցության չգալով, մահացել է։

Նշենք նաև, որ սպանվածը Սևան համայնքի ավագանու անդամ էր և հայտնի ատամնաբույժ Սևան քաղաքում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում