Կան գծեր, որ չպիտի անցնեն. հարցում՝ դպրոցում չարգելված խոսակցությունների մասին

Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 6 ամիս առաջ - 19:45 07-10-2024
ՔՊ-ական իշխանությունը հերթական աղմկահարույց հայտարարությունն է արել։ «Դպրոցը պետք է լինի մի վայր, որտեղ չկան արգելված խոսակցություններ և փակ դռներ, որովհետև խոսակցության արգելքը մտքի արգելք է, այն մտքի, որը մեր երեխաների մոտ զարգացնելու կարիքն ունենք, իսկ փակ դռները փակում են մեր երեխաների առաջ գնալու ճանապարհները»։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ուսուցչի օրվա առիթով հղված ուղերձում ասել է ԿԳՄՍ նախարարը։

Oragir.News-ը քաղաքացիներին հարց է ուղղել՝ «Ժաննա Անդրեասյանն ասել է, որ դպրոցում արգելված խոսակցություններ ու փակ դռներ չպետք է լինեն. համաձա՞յն եք նախարարի հետ»։

Հարցվածների մի մասը չկիսեցին նախարարի մոտեցումը։ «Երեխաների հետ ոչ ամեն ինչ կարելի է խոսել»,- ասաց մի քաղաքացի։ «Ո՛չ, ճիշտ չէ դա։ Ինքը մասնագետ չի»,- ասաց մեկ ուրիշը։ «Կան գծեր, որ չպիտի անցնեն»,- պնդեց մեկ այլ քաղաքացի։

Որոշ քաղաքացիներ մասնակիորեն պաշտպանեցին նախարարի տեսակետը։ «Ամեն ինչի կարելի է խոսել դպրոցում, բայց պետք է իմանալ՝ ինչպես խոսել, ինչպես մատուցել, դիմացինդ ով է, ինչ տարիքի է»,- նկատեց հարցվածներից մեկը։

Նշենք, որ ՔՊ-ական իշխանությունները շարունակում են կրթական նորամուծություններ կիրառել, նոր դասագրքեր տպել, որոնք լի են խայտառակ սխալներով, նոր հայեցակարգեր ընդունել, որտեղ ակնհայտ է ազգային արժեքների շրջանցումը։ Իսկ նախարարի այսօրվա ուղերձից ենթադրելի է, որ շուտով նաև մեթոդաբանական փոփոխություններ են լինելու դպրոցներում, որով կարմիր գծեր են հատվելու, ստեղծելով սոցիալ-հոգեբանական ռիսկեր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի