Վրաց հոգևորականների խոսակցությունների գաղտնալսումը հայտնվել է ցանցում
copy image url

Վրաց հոգևորականների խոսակցությունների գաղտնալսումը հայտնվել է ցանցում

Արտաքին 3 տարի առաջ - 15:49 13-09-2021

Վրացական ընդդիմադիր ալիքները հայտնել են, որ վրացի հոգևորականների խոսակցությունների գաղտնալսումը հայտնվել է ցանցում: Հաստատվում է, որ հազարավոր ֆայլեր է տարածել Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության անհայտ նախկին աշխատակիցը:

«Եթե ֆայլերի իսկությունը հաստատվի, կստացվի, որ երկրում գաղտնալսում և հետևում են սուրբ Սինոդի անդամներին, պատրիարքական տեղապահին, եպիսկոպոսներին, պատրիարքի օգնականներին, միանձնուհիներին, ինչպես նաև նրանց հետ առնչվող անձանց»,- գրում է «Ֆորմուլա» հեռուստաալիքը:

«Մտավարի»-ի գլխավորր տնօրեն Նիկա Գվարամիան Facebook-ում ասել է, որ իր հեռուստաալիքը չի հրապարակի հոգևորականների խոսակցությունների ձայնագրությունները:

«Այդ ձայնագրությունները անձնական բնույթի են, ձեռք են բերվել անօրինական կերպով և չեն ներկայացնում հանրային հետաքրքրություն»,- գրել է է նա:

Ձեզ գուցե հետաքրքրի