Աննա Հակոբյանի հետ ընթրելու համար 20 լումա էլ չենք տա. հարցում

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 6 ամիս առաջ - 21:30 05-10-2024
Աննա Հակոբյանը կրկին ընթրիքի է հրավիրում` այս անգամ հաջողակ տղամարդկանց, 1 միլիոն դրամ մուտքի վճարով:

Ընթրիքին մասնակցելու համար անհրաժեշտ է գնել մասնակցության տոմս: Մեկ տոմսի արժեքը 1 մլն ՀՀ դրամ է, որը կփոխանցվի ընտրական բոլոր փուլերը հաղթահարած բիզնես գործունեություն ծավալող սկսնակ տղամարդ գործարարին:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ 1 մլն դրամ ունենալու դեպքում կընթրեի՞ն Աննա Հակոբյանի հետ։

Հարցվածներից մի քանիսն ասացին, որ ոչ մի դեպքում չեն ընթրի վարչապետի կնոջ հետ։

«Աննա Հակոբյանի հետ ընթրելու համար 20 լումա էլ չենք տա»,- ասաց մի տղամարդ։

Մանրամասները՝ տեսանյութում։