Հաշվարկվել է ամբողջ աշխարհում բնական աղետների պատճառած վնասի չափը
copy image url

Հաշվարկվել է ամբողջ աշխարհում բնական աղետների պատճառած վնասի չափը

Արտաքին 2 տարի առաջ - 15:53 04-12-2022
2022 թվականին բնական աղետների հետևանքով աշխարհը 260 մլրդ դոլարի վնաս է կրել։ Այսքան են գնահատել հրդեհների, ջրհեղեղների և փոթորիկների հասցրած վնասը առաջատար Swiss Re ապահովագրական ընկերության վերլուծաբանները։ Այս մասին գրում է Bloomberg-ը։

Փորձագետները նշում են, որ ընթացիկ տարվա ցուցանիշը 11%-ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից, բայց բարձր է վերջին 10 տարվա ընթացքում արձանագրված միջին ցուցանիշից։

Մասնագետներն «ամենաթանկարժեք» բնական աղետը համարում են Իեն փոթորիկը, որը ԱՄՆ Ֆլորիդա նահանգին պատուհասել էր այս տարվա սեպտեմբերին։ Փոթորկի հասցրած վնասը գնահատվում է 50-65 մլրդ դոլար։

Վերլուծաբանները նշել են, որ բնական աղետներով պայմանավորված ապահովագրական վճարները բարձրանում են։ Իսկ պատճառը մասնագետները համարում են գլոբալ տաքացումը և դրա հետևանքները։

«Էքստրեմալ եղանակային պայմանները 2022 թվականին հանգեցրել են ապահովագրական վճարնի ավելացման, ինչը հաստատում է բոլոր մայրցամաքներում գլոբալ տաքացման հետևանքները»,- հայտարարել է Swiss Re ապահովագրական ընկերության ներկայացուցիչ Մարտին Բերտոգը։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի